Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Գրական ամենակարճ գլուխգործոցները

Գրական ամենակարճ գլուխգործոցները
21.05.2025 | 20:39

1.Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել չորս բառից կազմված պատմվածք, որը կհուզի ցանկացած ընթերցողի: Նա շահեց գրազը.

«Վաճառվում են մանկական կոշիկներ: Չօգտագործված»:

2.Ֆրեդերիկ Բրաունը հորինեց երբեմն գրված ամենասարսափելի ու կարճ պատմությունը.

«Երկրագնդի վրայի վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին»:

3.Օ' Հենրին շահեց ամենակարճ պատմվածքի մրցույթը, որտեղ կլինեն պատմվածքի տրադիցիոն բոլոր բաղադրիչները՝ կերպար, կուլմինացիա և հանգուցալուծում.

«Վարորդը ծխելով կռացավ բենզինի բաքի վրա, ստուգելու՝ արդյոք շա՞տ է բենզին մնացել: Հանգուցյալը քսաներեք տարեկան էր»:

4.Անգլիացիները նույնպես կազմակերպել էին ամենակարճ պատմվածքի մրցույթ, մի պայմանով՝ այնտեղ պետք է հիշատակվեն թագուհի, Աստված, սեքս, գաղտնիք բառերը: Առաջին տեղը գրավել էր հետևյալ տողերի հեղինակը.

«Օ՜, Աստված իմ,-բացականչեց թագուհին,-ես հղի եմ, և չգիտեմ ումից»:

5. Ամենակարճ ինքնակենսագրական պատմվածքի մրցույթում հաղթեց մի տարեց ֆրանսուհի, որը գրել էր.

«Նախկինում ես ունեի հարթ դեմք և ճմրթված կիսաշրջազգեստ, իսկ հիմա հակառակն է»:

Թարգմանությունը ռուսերենից՝

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ